Blogger Widgets Blogger Widgets

0 Ինչպես արագ վաստակել միավորներ Օդնոկլասնիկի կայքում և ակտիվացնել վճարովի ծառայություններ

|
Unknown | 12:37 | Best Blogger Tips



Շատերն են ինձ հարցնում Օդնոկլասնիկի կայքում ինչ-որ եղանակներով OK-ներ ավելացնելու կամ այլ վճարովի ծառայություններ ակտիվացնելու մասին: Սակայն այդ ամենը անելու համար կա նաև օրինական ճանապարհ: Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բլոգի այցելուներից Վահագն Ահարոնյանին այս հարցում ինձ օգնելու համար: Երևի շատերդ արդեն գիտեք, որ ահագին ժամանակ է, ինչ Օդնոկլասնիկի կայքը ձեզ հնարավորություն է տալիս վաստակել միավորներ արդար քրտինքով: Այսինքն դուք խմբագրում եք օդնոկլասնիկի օգտվողների նկարները՝ դրա փոխարեն ստանալով որոշակի միավորներ: Այդ միավորներով հետո կարող եք մասնակցել աճուրդների և վաստակել տարբեր ծառայություններ, անվճար նվերներ և այլն:



Պարզվում է, որ օդնոկլասնիկում գոյություն ունի մի ծրագիր, որի միջոցով կարող եք շատ արագ վաստակել միավորներ: 

1. Այցելեք www.odnoklasniki.ru
2. Մտեք ձեր պրոֆիլ:
3. Այնուհետև բացեք այս հասցեն
4. Բացված ծրագրում առաջարկվում են լուսանկարներ, որոնք պետք է ընդունեք կամ արգելեք՝ դրա դիմաց ստանալով միավորներ:


Եթե գրում է, որ ծրագիրը հասանելի չի, ապա փոխեք Ձեր տարիքը:

Միավորները տրվում են հետևյալ սկզբունքով՝




Աշխատեք կայացնել ճիշտ որոշումներ, քանի որ մի սխալ պատասխանը տանում է մի քանի անգամ շատ միավորներ, քան ճիշտ պատասխանի դեպքում վաստակում եք: Վաստակած միավորների քանակը ցուցադրվում է ներքևի հատվածում: Որոշքանակի միավորներ հավաքելուց հետո կարող եք սեղմելАукционы կոճակը և սկսել աճուրդը:




Աճուրդի կանոնները շատ պարզ են: Ցուցադրվում է աճուրդի ավարտի ժամանակը և տվյալ պահի խաղադրույքը: Կարող եք ավելացնել ընթացքում կամ սպասել վերջին պահին և ավելի շատ միավոր դնել և հաղթել տարբեր ծառայություններ:




Աշխատեք կողմնորոշվել բոլորից շուտ և կատարել ճիշտ ժամանակին ճիշտ խաղադրույքներ, որպեսի շահեք խաղակրվող ծառայությունը:


Նկարների մոդերացիան անջատելու համար


1. Այցելեք այստեղ:
2. Проверять новые фотографии դաշտը դրեք никогда


Հավանեցիր` դե տեղեկացրու ընկերներիդ
Нравится
Ավելացնել մեկնաբանություն

0 Մեկնաբանություն:

Գրել Մեկնաբանություն

Դեպի վեր