Հավանաբար տեղյակ եք, որ վճարովի անտիվիրուսային ծրագրերը, որոնք անընդհատ թարմեցվում են, ավելի լավ են պաշտպանում համակարգիչը, քան անվճարները: Բայց եթե հանկարծ մի օր ձեր համակարգիչը որոշի վարակվել, ապա կարող եք նաև օգտվել անվճար անտիվիրուսային ծրագրերից, որոնք կարող են ոչ ամբողջությամբ, սակայն մասամբ բուժել համակարգիչը:
Ներքևում բերված անտիվիրուսային ծրագրերը նախատեսված են այն վիրուսների համար, որոնք ամբողջությամբ չեն արգելափակել օպերացիոն համակարգը:
DrWeb CureIt! — Microsoft Windows-ի համար
Kaspersky Virus Removal Tool
Բացի այդ կարող եք օգտվել այս անվճար ծրագրերցի՝
Բացի այդ կարող եք օգտվել այս անվճար ծրագրերցի՝
- A-Squared Free
- AVG Antivirus Free
- AVZ
- Avast! Free Antivirus
- Avira AntiVir Personal
- ClamWin
- Comodo Antivirus
- Microsoft Security Essentials
- Nano AntiVirus
- Panda Cloud Antivirus
- Zillya! Antivirus
Հիմնականում անվճար անտիվիրուսները ունենում են իրենց վճարովի տարբերակները, բայց եթե չեք ցանկանում տեղադրել վճարովի անտիվիրուս, ապա կարող եք օգտվել անվճարից, ինչը մոտ 60-70% կպաշտպանի համակարգիչը վիրուսներից:
Եթե վիրուսները արգելափակել են ձեր համակարգիչը և չեք կարողանում այն միացնել, ապա կարող եք օգտվել հատուկ սկավառակայնի անտիվիրուսներից, որոնք կկարողանան ստուգել համակարգիչը և ջնջել վիրուսները:
DrWeb CureIt! LiveCD
Kaspersky Rescue Disk
VBA32 Rescue LiveCD
Այս անտիվիրուսները օգտագործելու համար կատարեք ներքոնշյալ քայլերը՝
- Ներբեռնել այլ համակարգիչ, որը վիրուսներից զերծ է,
- Ձայնագրել այն CD/DVD կամ USB Flash-ի վրա և միացնել վիրուսակիր համակարգչին,
- Միացրեք համակարգիչը և մտեք BIOS մենյուի մեջ(BIOS մենյուն բացելու համար մի քանի անգամ սեղմեք F2 կամ Delete կոճակները),
- Դասավորեք Boot Sequence-ն այնպես, որ այն նախապես բացի միացված CD/DVD-ն կամ USB Flash-ը
- Կատարեք համակարգչի վերբեռնում (Restart),
- Բացեք անտիվիրուսային ծրագիրը, սպասեք մինչ այն կստուգի համակարգիչը և կջնջի վիրուսները,
- Անջատեք անտիվիրուսային ծրագիրը և Boot Sequence-ի կարգավորումները վերականգնեք այնպես, ինչպես նախկինում էր
- Համակարգչի միանալուց հետո նախապես տեղադրեք անտիվիրուս նոր սկսեք հետագա աշխատանքը:
0 Մեկնաբանություն:
Գրել Մեկնաբանություն