Գերմանացի փոփ-աստղ Օսեանան ներկայացրել է Եվրո-2012-ի պաշտոնական հիմնը՝ Endless Summer կատարումը: Տեսահոլովակը սկսվում է Լեհաստանի մայրաքաղաքային «Ժողովրդական» մարզադաշտ այցելությամբ, որտեղ տեղի կունենա մրցաշարի բացման արարողությունը:
Տեսահոլովակին տոնական տրամադրություն են հաղորդում Ուկրաինայի և Լեհաստանի ազգային հավաքականների մարզաշապիկներով ֆուտբոլիստները: Տեսահոլովակի սյուժեով խորհրդանշական փոխանցումներով միմյանց են կապվում մրցաշարի անցկացման վայրերը: Տեսահոլովի մեջ ընդգրկված են նաև անցած առաջնությունների վառ դրվագներ, լավագույն գոլերը և երկրպագուների էմոցիաները: Նկարահանումներին մասնակցել է Անատոլի Տիմոշուկը:
0 Մեկնաբանություն:
Գրել Մեկնաբանություն