Blogger Widgets Blogger Widgets

0 Լռության խոսքն է հավերժ մնայուն

|
Unknown | 12:49 | Best Blogger Tips

Հետս խոսելիս լռում ես քնքույշ, Ու գիտես դա ինձ շա՜տ է հարազատ,
Լռության խոսքն է հավերժ մնայուն
Խոսիր լռելով,

Իսկ քո մազերը, գիտես, նման են 
Առվակի ասեմ, թե մի գետակի
Որ գահավիժում ժայռից բարձրադիր
Ու ցած չեն թափվում
Կախված են մնում ինչպես նկարում

Իսկ քո աչքերը՝ հնոցներ են զույգ.
Ուր բորբոքվում են երազ ու թախիծ

Թարթիչներդ նուրբ նման են կարծես 
Գւշատիչ բույսի.
Հայացքնրով են սնվում անդադար
Սիրահա՞ր ասեմ, թե՞ ապուշ կտրած

Իսկ նուրբ շուրթերդ երբ որ հպվում են
Շուրթերիս պապակ, հասկանում նրանց,
Ես ինձ Զևսորեն հպարտ եմ զգում

Իսկ մերկ թևերդ՝ զույգ բանակի պես,
Երբ օղակելով մեջքս են պաշարում
Գերվածությունս աստվածացման պես մի բան է դառնում

Զույգ կրծքերը քո թնդանոթներ չե՞ն.
Որոնք անդադար ռմբակոծելով պիրկի պտուկներից,
Շուրթերիս վայրագ գրոհն են վանում

Իսկ փորդ կարծես մի տափաստան է,
Որտեղ ընկնողը կիզվում է շոգից

Կոնքերդ կարծես նվագարան են 
Քյամանչա ասեմ, կամ թե սազ ու թառ
Որ նվագում են մատներս անդադար

Ոտնամեջը քո ինձ հիշեցնում է
Բերմուդյան կոչվող այն եռանկյունին,
Որտեղ ընկնողը կորչում է անհետ

Ծնկներդ լույս է ինձ հիշեցնում
Լուսատիտ կոչվող այն նուրբ կենդանուն,
Որի արձակած լույսը ցերեկը
Բնավ չեն զգում,
Իսկ մթության մեջ աչքերդ է շոյում

Գիտես իմ սիրտը մամռապատած է.
└Կարմիր մամուռով
Իսկ կարմիր մամուռ լինու՞մ է արդյոք,
Ես ի՞նչ իմանամ, գուցե դու՞ գիտես..
 Բայց կարևոր չէ՝ մի պատասխանիր
Խոսիր լռելով
Լռության ձայնն է հավերժ մնայուն:

Դավիթ Սուքասյան
Հավանեցիր` դե տեղեկացրու ընկերներիդ
Нравится
Ավելացնել մեկնաբանություն

0 Մեկնաբանություն:

Գրել Մեկնաբանություն

Դեպի վեր