Քեզ մոտ լինեմ իմ Տեր,շատ մոտ քեզի
Թեև ճամփաս լինի դառն ցավալի
Միշտ աղոթեմ պիտի շատ մոտ լինեմ քեզի
Եվ մոտ լինեմ իմ Տեր մոտ առավել:
Թեև թափառական գիշերվա մեջ
Մութ տեղ քարի վրա հանգիստ առնեմ
Երազներիս մեջ Տեր շատ մոտ լինեմ քեզի
Եվ մոտ լինեմ իմ Տեր մոտ առավել:
Սանդուղք եմ տեսնում երկնից իջաց
Անթիվ սուրբ հրեշտակներ վրան կանգնած
Որ հետևեն ինձ շատ մոտ լինեմ քեզի
Եվ մոտ լինեմ իմ Տեր մոտ առավել:
Երբ արթնանամ ես Տեր պիտի գովեմ
Ու դառն վշտիցս Տեր Բեթել շինեմ
Որ տառապանքներովս շատ մոտ լինեմ քեզի
Եվ մոտ լինեմ իմ Տեր մոտ առավել:
Երբ որ ուրախ թևով ես վեր թռչեմ
Աստղից ու արևից երբ որ անցնեմ
Հոգիս պիտի երգի շատ մոտ լինեմ քեզի
Եվ մոտ լինեմ իմ Տեր մոտ առավել:
ԱՆԱՆՈՒՆ
0 Մեկնաբանություն:
Գրել Մեկնաբանություն