Բջջային հեռախոսների հայերեն գրելու և կարդալու հարցում ինձ մի անգամ արդեն օգնություն ցուցաբերած Բեն Քարամյանի կողմից մի քանի օր առաջ առաջարկվեց բլոգում տեղադրել նաև ֆեյսբուքի չաթի մասին նյութ: Գոյություն ունի Nimbuzz ծրագիր, որը տեղադրվում է համարյա ցանկացած նոր մոդելի հեռախոսի վրա (շատ հին մոդելների վրա միգուցե չլինի): Այն իր մեջ ներառում է ոչ միայն ֆեյսբուքի չաթ, այլ նաև տարբեր սոց. կայքերի և messenger-ների չաթեր:
Այսպիսով, եթե ցանկանում եք օնլայն լինել ֆեյսբուքում բջջային հեռախոսի միջոցով, ապա հետևեք հետևյալ քայլերին՝
1.Այցելեք www.nimbuzz.com կայքը:
2.Սեղմեք ներբեռնելու կոճակը:
3.Գրեք Ձեր հեռախոսի համարը (Հայաստանի օպերատորների համարը պետք է գրել հետևյալ ֆորմատով՝ 374xxYYYYYY, որտեղ xx-ը դա օպերատորի թիվն է առանց 0-ի, իսկ YYYYYY-ը վեցանիշ համարը): Այս ծառայությունը անվճար է, և ձեր հաշվից գումար չի պակասի:
4.Ձեր հեռախոսին SMS ստանալուց հետո բացեք այն և սեղմեք այդ SMS-ում նշված հասցեն (անհրաժեշտ կլինի միանալ ինտերնետին, որը որոշակի գումար կտանի ձեր օպերատորի ինտերնետ սակագնային պլանին համապատասխան):
5. Բացված էջում սեղմեք ներբեռնել:
7.Հեռախոսի մեջ բացեք Nimbuzz ծրագիրը և մուտք գործեք նախորդ քայլում գրանցված օգտագործողի անունով և գաղտնաբառով:
8.Նշեք ձեր նախընտրած միջավայրը և լրացրեք ձեր տվյալները (օրինակ կարգավորումներից նշեք ֆեյսբուք և գրեք ձեր գաղտնաբառը):
0 Մեկնաբանություն:
Գրել Մեկնաբանություն