Նախորդ նյութերից մեկում անդրադարձել էի ինտերնետում հայատառ գրելուն և վերջ դնելու տրանսլիտով կայքեր կամ հաղորդագրություններ գրելուն: Սակայն որոշ մարդիկ չհամաձայնվեցին իմ կարծիքի հետ՝ ասելով, որ բջջային հեռախոսներով հնարավոր չէ հայերեն տառերով շփվել: Կատարեցի որոշակի ուսումնասիրություններ և պարզվեց, որ բջջային հեռախոսներում հնարավոր է հայերեն գրել և կարդալ: Բնականաբար խոսքը սմարթֆոնների մասին է, իսկ մնացած հեռախոսների պարագայում այլ խնդիր է: Ես փորձարկել եմ Nokia 5800 սմարթֆոնի վրա, որի ՕՀ-ն Symbian 9.4 է: Խնդրում եմ մեկնաբանությունում գրեք ձեր հեռախոսների մոդելները և որ մոդելների վրա է աշխատում տվյալ մեթոդը: Նախքան թեմային անցնելը ուզում է շնորհակալություն հայտնել հետևյալ մարդկանց՝
-forum.bit.am-ի անձնակազմին՝ հայերեն տառերը բջջայինում ցուցադրելու մեթոդում ինձ օգնելու համար:
-Հայկ Դինգչյանին՝ հայերեն ֆոնտերը ինձ տրամադրելու համար:
- Եվ վերջապես Բեն Քարամյանին, ով իր կամքով և նախաձեռնությամբ ինձ տեղեկացրեց բջջայինում հայերեն գրելու մեթոդի մասին և տրամադրեց հայերեն տառերի skin-ը:
Հայերեն կարդալու համար՝
1. Ներբեռնում եք Opera Mobile 10 ծրագիրը
2. Տեղադրում եք բջջային հեռախոսի մեջ:
3. Ներբեռնում եք հետևյալ ֆոնտերը:
4. Տեղադրում եք ֆոնտերը
E:\System\Apps\OperaMobile\fonts2
դիրեկտորիայում (ուշադրություն դարձրեք, ոչ թե fonts, այլ fonts2)
5. Անջատում և միացնում եք հեռախոսը:
6. Զարմանում :)
Հայերեն գրելու համար՝
1. Ներբեռնում եք հետևյալ ծրագիրը:
2. Տեղադրում եք բջջայինի մեջ (ծրագիրը կամ պետք է տեղադրել ֆայլային համակարգը կոտրած հեռախոսների վրա, կամ ստորագրել Ձեր անձնական սերտիֆիկատով):
3. Ներբեռնում եք հետևյալ ֆայլը, որը իրենից ներկայացնում է նախորդ ծրագրի skin հայերեն տառերով:
4. Տեղադրում եք այդ ֆայլը
E:\Data\Baidu\input\touchskin
E:\Data\Baidu\input\touchskinW
դիրեկտորիաներում:
5. Մտնում եք 2-րդ կետում ներբեռնած Baidu ծրագրի կարգավորումների մեջ և skin-ների բաժնում ընտրում հայերենը:
2. Տեղադրում եք բջջային հեռախոսի մեջ:
3. Ներբեռնում եք հետևյալ ֆոնտերը:
4. Տեղադրում եք ֆոնտերը
E:\System\Apps\OperaMobile\fonts2
դիրեկտորիայում (ուշադրություն դարձրեք, ոչ թե fonts, այլ fonts2)
5. Անջատում և միացնում եք հեռախոսը:
6. Զարմանում :)
Հայերեն գրելու համար՝
1. Ներբեռնում եք հետևյալ ծրագիրը:
2. Տեղադրում եք բջջայինի մեջ (ծրագիրը կամ պետք է տեղադրել ֆայլային համակարգը կոտրած հեռախոսների վրա, կամ ստորագրել Ձեր անձնական սերտիֆիկատով):
3. Ներբեռնում եք հետևյալ ֆայլը, որը իրենից ներկայացնում է նախորդ ծրագրի skin հայերեն տառերով:
4. Տեղադրում եք այդ ֆայլը
E:\Data\Baidu\input\touchskin
E:\Data\Baidu\input\touchskinW
դիրեկտորիաներում:
5. Մտնում եք 2-րդ կետում ներբեռնած Baidu ծրագրի կարգավորումների մեջ և skin-ների բաժնում ընտրում հայերենը:
Միայն տեղեկացնեմ, որ skin-ների բաժնում հեռախոսի ուղղահայաց դիրքը կարող եք ընտրել հայատառ ստեղնաշար, իսկ հորիզոնական դիրքում ռուսերեն կամ անգլերեն:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
FEB 7, 2011
15
Մեկն.
Սմարթֆոնների համար նախատեսված լավագույն երաժշտական ծրագրեը:
Այսօր կխոսենք սմարթֆոնների համար նախատեսված լավագույն երաժշտական ծրագրերի մասին:
1. Shazam և Midomi
Եթե փողոցում կամ սրճարանում լսում եք ինչ-որ հաճելի երաժշտություն և ուզում եք իմանալ երգի կամ հեղինակի անունը, ապա կարող եք օգտագործել Shazam կամMidomi ծրագրերը: Անհրաժեշտ է ընդամենը սեղմել կոճակը ու սպասել 10-15 վայրկյան: Ծրագրերը աշխատում են ինտերնետ կապի միջոցով:
2. MusicStopper
Ծրագիրը նախատեսված է որոշակի ժամանակահատված հետո երաժշտական նվագարկիչ անջատելու համար: Օրինակ եթե քնելուց լսում եք երաժշտություն բջջային հեռախոսով ու ցանկանում եք, որպեսզի այն անջատվի 20 րոպե հետո:
3. TTPod3
Բջջային հեռախոսի երաժշտական նվագարկիչի ալտերնատիվ տարբերակ է, որը իր մեջ ներառում է բազմաթիվ ֆունկցիաներ: Ծրագրի օգնությամբ կարող եք տեսնել ընթացիկ երգի բառերը կարաոկե տարբերակով, կարող եք ներբեռնել երգի մասին տվյալներ (ալբոմի նկարը) և այլ: Ծրագիրը իր մեջ ներառում է նաև մի քանի գրաֆիկական ինտերֆեյսի դիզայներ:
4. ShakeTheMusic
5. Moove
Ծրագրի օգնությամբ կարող եք փոխել ընթացիկ երգը՝ ձեռքը հեռախոսի առջևի տեսախցիկի վրա պահելով:
0 Մեկնաբանություն:
Գրել Մեկնաբանություն