Blogger Widgets Blogger Widgets

0 «Ընկերների հիշատակին»

|
Unknown | 12:52 | Best Blogger Tips

Կար մի ժամանակ, երբ ընկերս կար,
Երբ ուրախ օրեր, երբ հավերժ սեր կար, 
Բայց եկավ մի օր, երբ հոգիս տխրեց, 
Ու այդ վայրկյանին քո սիրտը կանգնեց… 
Քո կյանքն ավարտվեց, քո սիրտը հանգեց, 
Դեմքս այլայլվեց է, ու սիրտս լացեց… 
Ընկերս գնաց ու չի դառնալու, 
Ընկերս լռեց` էլ չի խոսելու, 
Բայց ինչո՞ւ այսպես, ասա Տեր Աստված, 
Ինչո՞ւ տղերքը անցան` հուշ դարձած… 
Չ՞է որ ջահել էին ու կյանքով լեցուն, 
Ուզում էին ապրել այս բիրտ աշխարհում: 
Ուզում էին սիրել ու սիրված լինել, 
Գոնե ծնողին արու թոռ թողնել… 
Ռազը ու Գուգոն մեկ օր լռեցին, 
Ու կյանքի վերջին օրը ապրեցին, 
Դաժան վթարը Ձեզ մեզնից խլեց, 
Ու կյանքը կարծես դառնությամբ լցվեց… 
Անցավ մեկ տարի, անցան ամիսներ, 
Ու նորից գույժեր, նորից մեծ ցավեր, 
Ու նորից վթար, սա էլ Խչոն էր… 
Եվս մեկ վթար` Նոր Տարվա շեմին, 
Ու այս վթարը խլեց Հովոին… 
Տղերքը անցան հուշեր մնացին, 
Ու մեր սրտերը, տխրությամբ լցրին: 
Գուցե այնտեղ էլ, անտես աշխարհում, 
Միմյանց գտել են` ընկեր են տենչում… 
Մի խոսք լսեցի մի օր մեծերից, 
Ընկերոջ սերը բխում է սրտից, 
Ընկեր ասվածը դա մի Հոգի է, 
Բայց նրա տունը ուրիշ մարմինն է: 
Ու հենց հիմա եմ ես դա հասկանում, 
Ու լոկ այդ հոգու տներն են քանդվում, 
Իսկ ընկերները մեր մեջ են ապրում: 
Ընկերությունը երբեք չի մեռնում…

Արման Ավետիսյան
Կարդալ ավելին
Հավանեցիր` դե տեղեկացրու ընկերներիդ
Нравится

0 «Մենության մտորումներում»

|
Unknown | 12:51 | Best Blogger Tips

Ահա մի տխուր, մթին սենյակում,
Անքուն պառկած եմ ես իմ անկողնում,
Փորձում եմ ջնջել ամենն իմ մտքից,
Որ չզրկեմ ինձ իմ անուշ քնից:

Բայց քուն չի գալիս թախծոտ աչքերիս,
Քանզի տենչում է քեզ խռով հոգիս,
Ուզում եմ կրկին քեզ տեսնել, սիրել,
Փարթամ շուրթերդ անվերջ համբուրել,

Քեզ գիրկս առնել, սիրել գուրգուրել,
Ու թևեր առած տիեզերք թռչել,
Բայց, ավաղ՜, այս մութ, լռին սենյակում,
Մռայլ գիշերն է ինձ շոյում, գգվում,

Նրա շուրթերն են ինձ լուռ համբուրում:
Կարծես թե հոգիս գիշեր է դառնում,
Բայց մի կրակ կա իմ գիշեր հոգում,
Եվ քո անունն է այն անմար պահում:

Այդ կրակի շուրջ ամեն երեկո,
Խոսքի են բռնվում՝ «Եսերն»՝ իմ ու քո,
Երկար են խոսում նրանք իրար հետ,
Խոսում են հանգիստ և չեն նայում ետ,

Քանզի ուզում են կերտել ապագա,
Ապագա, որտեղ տխրություն չկա:
Բայց սա իմ հոգում.
Եվ արդյո՞ք ինձ է քո հոգին տենչում:
Կարդալ ավելին
Հավանեցիր` դե տեղեկացրու ընկերներիդ
Нравится

0 «Շատ մոտ լինեմ քեզի»

|
Unknown | 12:50 | Best Blogger Tips

Քեզ մոտ լինեմ իմ Տեր,շատ մոտ քեզի
Թեև ճամփաս լինի դառն ցավալի
Միշտ աղոթեմ պիտի շատ մոտ լինեմ քեզի
Եվ մոտ լինեմ իմ Տեր մոտ առավել:

Թեև թափառական գիշերվա մեջ
Մութ տեղ քարի վրա հանգիստ առնեմ
Երազներիս մեջ Տեր շատ մոտ լինեմ քեզի
Եվ մոտ լինեմ իմ Տեր մոտ առավել:

Սանդուղք եմ տեսնում երկնից իջաց
Անթիվ սուրբ հրեշտակներ վրան կանգնած
Որ հետևեն ինձ  շատ  մոտ լինեմ քեզի
Եվ մոտ լինեմ իմ Տեր մոտ առավել:

Երբ արթնանամ ես Տեր պիտի գովեմ
Ու դառն վշտիցս Տեր Բեթել շինեմ
Որ տառապանքներովս շատ մոտ լինեմ քեզի
Եվ  մոտ լինեմ իմ Տեր մոտ առավել:

Երբ որ ուրախ թևով ես վեր թռչեմ 
Աստղից  ու արևից երբ որ անցնեմ
Հոգիս պիտի երգի շատ մոտ լինեմ քեզի
Եվ մոտ լինեմ իմ Տեր մոտ առավել:
ԱՆԱՆՈՒՆ
Կարդալ ավելին
Հավանեցիր` դե տեղեկացրու ընկերներիդ
Нравится

0 «Տխուր եմ»

|
Unknown | 12:50 | Best Blogger Tips

Մի մութ սենյակ, մոմի ճրագ,
Գինարբուքից հուշ մնացած շշեր դատարկ,
Ու իմ հոգին հանգիստ կրծող մի լռություն,
Որն ստիպեց, որ ես թողնեմ մի գրություն:

Տխուր եմ ես, շատ եմ տխուր, բայց ինչի՞ց,
Ոչ մի իմաստ չեմ գտնում ես այս կյանքից,
Ինչու՞ պիտի ես լուռ սիրեմ ու մերժվեմ,
Ինչու՞ պիտի այս աշխարհին ես անիծեմ,
Ինչու՞ պիտի քեզ նայելուց ես հիանամ.
Բայց շուրթերիցդ «ոչ» պատասխան ես ստանամ:

Ինչու՞պիտի քեզ սիրելով ես տանջվեմ,
Ինչու՞պիտի այս խոսքերը ես գրեմ,
Ինչու՞պիտի վիշտս գինով ես խեղդեմ.
Ինչու՞պիտի «նորմալ» կյանքով ես չապրեմ:

Գուցե՞ դու լավ ես զգում այն բանից,
Որ տանջվում եմ ես քո մերժումից:
Պահ է լինում քեզ ուզում եմ մոռանալ
Եվ ուրիշի գեղեցկությամբ հիանալ,
Բայց չեմ կարող սերս իմ մեջ խեղդել.
Եվ ուզում եմ ամբողջ կյանքում ես քեզ սիերլ:

Ուզում եմ որ իմ կողքին դու լինես 
Քո լավ ու վատ օրերն իմ հետ դու ապրես,
Սակայն մի պահ ուզում եմ, որ դու սիրես
Եվ ուրիշին սիրելով, դու էլ մերժվես:
Չէ՛, չես կարող դու  տառապել,
Արի այսպես, ինձ թող սիրել ու տանջվել, 
Իսկ դու ժպտա, ուրախացիր
Բայց սիրուդ զոհին դու մի մոռացիր:

Արման Ավետիսյան
Կարդալ ավելին
Հավանեցիր` դե տեղեկացրու ընկերներիդ
Нравится

0 Լռության խոսքն է հավերժ մնայուն

|
Unknown | 12:49 | Best Blogger Tips

Հետս խոսելիս լռում ես քնքույշ, Ու գիտես դա ինձ շա՜տ է հարազատ,
Լռության խոսքն է հավերժ մնայուն
Խոսիր լռելով,

Իսկ քո մազերը, գիտես, նման են 
Առվակի ասեմ, թե մի գետակի
Որ գահավիժում ժայռից բարձրադիր
Ու ցած չեն թափվում
Կախված են մնում ինչպես նկարում

Իսկ քո աչքերը՝ հնոցներ են զույգ.
Ուր բորբոքվում են երազ ու թախիծ

Թարթիչներդ նուրբ նման են կարծես 
Գւշատիչ բույսի.
Հայացքնրով են սնվում անդադար
Սիրահա՞ր ասեմ, թե՞ ապուշ կտրած

Իսկ նուրբ շուրթերդ երբ որ հպվում են
Շուրթերիս պապակ, հասկանում նրանց,
Ես ինձ Զևսորեն հպարտ եմ զգում

Իսկ մերկ թևերդ՝ զույգ բանակի պես,
Երբ օղակելով մեջքս են պաշարում
Գերվածությունս աստվածացման պես մի բան է դառնում

Զույգ կրծքերը քո թնդանոթներ չե՞ն.
Որոնք անդադար ռմբակոծելով պիրկի պտուկներից,
Շուրթերիս վայրագ գրոհն են վանում

Իսկ փորդ կարծես մի տափաստան է,
Որտեղ ընկնողը կիզվում է շոգից

Կոնքերդ կարծես նվագարան են 
Քյամանչա ասեմ, կամ թե սազ ու թառ
Որ նվագում են մատներս անդադար

Ոտնամեջը քո ինձ հիշեցնում է
Բերմուդյան կոչվող այն եռանկյունին,
Որտեղ ընկնողը կորչում է անհետ

Ծնկներդ լույս է ինձ հիշեցնում
Լուսատիտ կոչվող այն նուրբ կենդանուն,
Որի արձակած լույսը ցերեկը
Բնավ չեն զգում,
Իսկ մթության մեջ աչքերդ է շոյում

Գիտես իմ սիրտը մամռապատած է.
└Կարմիր մամուռով
Իսկ կարմիր մամուռ լինու՞մ է արդյոք,
Ես ի՞նչ իմանամ, գուցե դու՞ գիտես..
 Բայց կարևոր չէ՝ մի պատասխանիր
Խոսիր լռելով
Լռության ձայնն է հավերժ մնայուն:

Դավիթ Սուքասյան
Կարդալ ավելին
Հավանեցիր` դե տեղեկացրու ընկերներիդ
Нравится
Դեպի վեր